ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ԵՊՀ-ի տոնական միջոցառումները

ԵՊՀ-ի տոնական միջոցառումները
06.06.2014 | 18:17

Հունիսի 10-ից 13-ը Մայր բուհում տեղի կունենան ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:
Տոնական միջոցառումների շրջանակներում կանցկացվեն գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ, հանդիսավոր նիստ, պոեզիայի փառատոն, տոնական համերգ, մշակութային այլ միջոցառումներ:
Մասնավորապես հունիսի 10-ին Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա արտասահմանյան մի շարք բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» խորագրով գիտաժողով, որից հետո ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում (ժամը՝ 12:00) և ԵՊՀ մեծ դահլիճում (ժամը՝ 17:00) կանցկացվի պոեզիայի փառատոն. Հ. Սահյան-100, Հ. Շիրազ-100, Պ. Սևակ-90:
Միաժամանակ ժամը՝ 10:00-ից ԵՊՀ գրադարանի նախասրահում կցուցադրվեն ԵՊՀ-ի հրատարակած գրքերը: ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, ճեմասրահում և գրադարանի մասնաշենքի ճեմասրահում ժամը 12:00-ից մինչև 17:00-ը կանցկացվի գրքերի տոնավաճառ, որի ընթացքում կներկայացվեն ԵՊՀ և այլ հրատարակչությունների գրքերը, ինչպես նաև Մայր բուհի մասին մի շարք աշխատություններ: Զուգահեռաբար Կենտրոնական մասնաշենքի բակում ժամը 12:00-ին իրենց ձեռքի աշխատանքները կցուցադրեն նաև ԵՊՀ աշխատակիցներն ու ուսանողները:
Հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում կմեկնարկի ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը: Այնուհետև՝ ժամը 17:00-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի կունենա ԵՊՀ 95-ամյակին նվիրված ուսանողական տոնական համերգ:
Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի կրթական հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովը, որին կմասնակցեն նաև արտասահմանից ժամանած հյուրերը: Այնուհետև՝ ժամը 17.00-ին ԵՊՀ մեծ դահլիճում համերգով հանդես կգա դաշնակահարուհի Ելենա Սիմոնյանցը:
Հոբելյանական միջոցառումների վերջին օրը՝ հունիսի 13-ին, համալսարանականները հյուրերի հետ կայցելեն Հայաստանի պատմամշակութային մի շարք գեղատեսիլ վայրեր, ինչպես նաև Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Փարաջանովի տուն-թանգարան, Մեծ եղեռնի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Դիտվել է՝ 5403

Մեկնաբանություններ